Երևան`   +8 °C
Այսօր`   Կիրակի, 20 մայիսի, 2018 թ.

Կյանքից հեռացել է Հայաստանի ամենատարեց բնակիչը. ո՞վ էր նա և ի՞նչ էր հայտնի նրա մասին

167
Երկուշաբթի, 14 մայիսի, 2018 թ., 18:20
Կյանքից հեռացել է Հայաստանի ամենատարեց բնակիչը. ո՞վ էր նա և ի՞նչ էր հայտնի նրա մասին

Նոր Կյանքի գյուղապետ Գարիկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել էր, որ կյանքից հեռացել է Նոր Կյանքի, ինչպես նաև Հայաստանի ամենատարեց բնակիչը՝ Ֆարանգ տատը։ Հոգեհանգիստն այսօր է, հուղարկավորությունը՝ վաղը:

Նշենք, որ Ֆարանգ Բաղդասարյանը 117 տարեկան էր:

Ծնվել է 1901 թվականին Իրանում, ապրում էր Արարատի մարզի Նոր Կյանք համայնքում: Հարուստ ընտանիքից է եղել, ռեպորտաժներից մեկում պատմել է, թե ինչքան անասուն են պահել և ինչպես են ապրել. «Խալի էի գործում, չուլկի ու էդ ամենը՝ երգելով: Մեր դուռը լիքն էր, էնքան էին քալիս, գնում: Շատ լավ ենք ապրել»:

Տանեցիներն ասում են՝ վերջին շրջանում հաճախ էր արտասվում՝ հիշելով անցած օրերը:

2018թ. մարտի 29