Երևան`   +10 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Եվրոմիությունը երկարաձգել է հակառուսական պատժամիջոցները

1109
Երկուշաբթի, 14 մայիսի, 2018 թ., 17:00
Եվրոմիությունը երկարաձգել է հակառուսական պատժամիջոցները

Եվրոմիությունը ֆիզիկական 5 անձի անուն է հավելել հակառուսական պատժամիջոցային ցանկում: Այս մասին լրագրողների հայտնել է ԵՄ-ում դիվանագիտական աղբյուրը:

Այդ միջոցները նա բացատրել է Ռուսաստանում նախագահական ընտրությունների անցկացմամբ՝ չներկայացնելով այլ մանրամասներ:

Ավելի ուշ հայտնի է դարձել, որ պատժամիջոցային ցուցակում են հայտնվել Ղրիմի և Սևաստոպոլի ընտրական հանձնաժողովների աշխատակիցները: Որոշումն ուժի մեջ կմտնի վաղը՝ պաշտոնական հրապարակումից հետո: