Երևան`   +15 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Հայտնի են ջրացատկի Հայաստանի չեմպիոններն ու մրցանակակիրները

352
Երկուշաբթի, 14 մայիսի, 2018 թ., 16:40
Հայտնի են ջրացատկի Հայաստանի չեմպիոններն ու մրցանակակիրները

Մայիսի 13-ին Երևանի Դավիթ Համբարձումյանի անվան ջրացատկի օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցում կայացել է ջրացատկի Հայաստանի առաջնությունը՝ բոլոր տարիքային խմբերի համար (մեծահասակներ, պատանիներ, կրտսեր պատանիներ և սկսնակներ):

Մեծահասակների 3 մետր ոստնակացատկում հաղթել է Վլադիմիր Հարությունյանը, 2-րդ տեղը զբաղեցրել է Վարտան Բայանդուրյանը, իսկ 3-րդ տեղը՝ Ազատ Հարությունյանը:

10 մետր աշտարակացատկում Հայաստանի չեմպիոն է դարձել Լև Սարգսյանը, արծաթե մեդալակիր է դարձել Վլադիմիր Հարությունյանն, իսկ բրոնզե մեդալակիր՝ Վարտան Բայանդուրյանը:

Ընդհանուր առմամբ առաջնությանը մասնակցել են տարբեր տարիքային խմբերի ավելի քան 30 մարզիկներ: