Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 21 սեպտեմբերի, 2018 թ.

«Վրեժխնդրությունը շարունակվում է». Սյուզան Սիմոնյան

252
Երկուշաբթի, 14 մայիսի, 2018 թ., 17:35
«Վրեժխնդրությունը շարունակվում է». Սյուզան Սիմոնյան

ՎՐԵԺԽՆԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
Քաղբանտարկյալ Ժիրայր Սեֆիլյանի գործով Վերաքննիչ դատարանը մերժել է խափանման միջոցը փոխելու միջնորդությունը։ Իսկ գործի վերաքննությունը նշանակել է մայիսի 30-ին։ Սա ոչ այլ ինչ է, քան հայ հանրությանը, հեղափոխական գործընթացներին և նոր վարչապետին նետված ձեռնոց։ Սա նաև ապտակ է նախագահին, որից ակնկալվում էր մինչև մայիսի 27-ը կատարել 21 օր հացադուլի մեջ գտնվող Գարեգին Չուգասզյանի պահանջները և ազատ արձակել քաղբանտարկյալներին, ինչպես նաև լայն համաներում հայտարարել մնացյալ բոլոր բանտարկյալների համար։