Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 21 սեպտեմբերի, 2018 թ.

Փաշինյանը հանդիպել է Բելառուսի և Ղրղզստանի նախագահների հետ

166
Երկուշաբթի, 14 մայիսի, 2018 թ., 15:40
Փաշինյանը հանդիպել է Բելառուսի և Ղրղզստանի նախագահների հետ

Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի նիստի շրջանակներում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ղրղզստանի նախագահ Սոորոնբեյ Ժեենբեկովի հետ։

Հայկական կողմից հանդիպմանը մասնակցում են փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, ՌԴ-ում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը, վարչապետի օգնականներ Վարուժան Ներսեսյանը, Ռուբեն Ռուբինյանը և ԱԳՆ խորհրդական, ԱՊՀ վարչության պետ Արմեն Ղևոնդյանը։

Ղրղզական կողմից հանդիպմանը մասնակցում են ՂՀ փոխվարչապետ Ժենիշ Ռազակովովը, ԱԳՆ Էրլան Աբդիլդաևը, նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի պետ Դանիյար Սիդիկով, ՌԴ-ում Ղրղզստանի Բոլոտ Ութունբաևը, նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի փորձագետ Կալենդեր Մուլկուբատովը:

ՀՀ վարչապետը հանդիպել է նաև Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ։

Հայկական կողմից հանդիպմանը մասնակցել են փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը և ԱԳՆ խորհրդական, ԱՊՀ վարչության պետ Արմեն Ղևոնդյանը։

Բելառուսի կողմից ներկա են եղել ԲՀ փոխվարչապետ Վասիլի Մատյուշևսկին, Արտաքին գործերի նախարար Վլադիմիր Մակեյը, ԱԳՆ ստորաբաժանման ղեկավար Ալեքսեյ Սամոսուևը: