«Ռուսաստանն ակտիվ կաշխատի Հայաստանի հետ միջազգային հարթակում». Պուտինը՝ Փաշինյանին
Մոսկվան ակտիվ կաշխատի Երևանի հետ միջազգային հարթակում, այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է ТАСС-ը: «Մոսկվան ակտիվ կաշխատի Երևանի հետ միջազգային հարթակում, միջազգային կազմակերպություններում, սկսած ՄԱԿ-ից, որտեղ Հայաստանն ու Ռուսաստանը միմյանց մշտապես աջակցել են, և վերջացրած մեր տարածաշրջանային կազմակերպություններով՝ և՛ անվտանգության, և՛ տնտեսական զարգացման ոլորտում»,- ասել է Պուտինը: Նա հիշեցրել է, որ Ռուսաստանը մնում է Հայաստանի առաջատար առևտրատնտեսական գործընկերը: Իր հերթին Նիկոլ Փաշինյանը վստահեցրել է, որ անփոփոխ են Հայաստանի և Ռուսաստանի դաշնակցային և ռազմավարական հարաբերություններն ու նշել է, որ այդ առումով Հայաստանում կոնսենսուս կա: «Կարծում եմ՝ Հայաստանում որևէ մեկը հարցականի տակ չի դրել հայ-ռուսական հարաբերությունների ռազմավարական նշանակությունը: Մենք նոր զարկ ենք տվել այդ հարաբերություններին և՛ քաղաքական, և՛ առևտրատնտեսական ոլորտում»,- ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: |
«Ադրբեջանի և Հայաստանի միջև 10-12 կմ սահմանը կարելի է համարել սահմանազատված». Ալիև
001:00«Մերժում ենք միակողմանի հայտարարությունները»․ Թուրքիայի ԱԳՆ
5900:00Աննա Հակոբյանը խոժոռում է հայացքն ու երկար զայրացած նայում «Արցախը Հայաստան է» ասող լրագրողին (տեսանյութ)
103Երեկ, 19:18«Սա դասական քաղաքական հետապնդում է»․ Սուրեն Պետրոսյանի պաշտպան (տեսանյութ)
92Երեկ, 19:00«Բացառված չէ, որ Ալիևն ու Պուտինը քննարկել են «Զանգեզուրի միջանցքը»»․ ռուս քաղաքագետ
160Երեկ, 17:24ԱՄՆ Գաղտնի ծառայությունը քննարկում է ձերբակալության դեպքում Թրամփին պաշտպանելու ծրագիրը
245Երեկ, 17:00