Երևան`   +20 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Բաղրամյան գյուղի դպրոցի տնօրենը հրաժարական է տվել

836
Երկուշաբթի, 14 մայիսի, 2018 թ., 13:40
Բաղրամյան գյուղի դպրոցի տնօրենը հրաժարական է տվել

Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Շուշանիկ Ոսկանյանը քիչ առաջ հրաժարական է տվել, այս մասին հայտնում է Araratnews.am-ը:

«Մեր պահանջը բավարարվեց, գյուղապետարանից մեզ տեղեկացրին, որ նա արդեն ներկայացրել է ազատման դիմումը»,- նշել է դասադուլ անող ծնողներից մեկը:

Հիշեցնենք, որ Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղի միջնակարգ դպրոցում այսօր վաղ առավոտից դասադուլ էր՝ տնօրենի հեռացման պահանջով: