Երևան`   +5 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Հայ պատանի դերասանները Սոչիում հանդես են եկել միջազգային մրցույթին

469
Կիրակի, 20 մայիսի, 2018 թ., 16:25
Հայ պատանի դերասանները Սոչիում հանդես են եկել միջազգային մրցույթին

Մասիս քաղաքի «Նոր սերունդ» թատերական ստուդիայի սաները Ռուսաստանի Դաշնության Սոչի քաղաքում հանդես են եկել անկախ երիտասարդ թատրոնների 9-րդ միջազգային «Пространство юных» մրցույթ-փառատոնին: Բարձր մակարդակով անցկացված միջազգային մրցույթի շրջանակում պատանիները մասնակցության դիպլոմ են ստացել, ինչպես նաև արժանացել երկու հատուկ մրցանակի:
Մրցույթ-փառատոնն անցկացվել է ապրիլի 30-ից մայիսի 13-ն ընկած ժամանակահատվածում: Հայ պատանիների մասնակցությունն իրադարձությանը հնարավոր է դարձել շնորհիվ «Մինորա» մշակութային կենտրոնի:
«Մեր մշակութային կենտրոնն արդեն երեք տարի կազմակերպում է նկաչության, ասմունքի և թատերական արվեստի «Էտյուդ» հանրապետական մրցույթ-փառատոնը, որին մասնակցում են մանկապատանեկան խմբեր, տարբեր կենտրոնների երեխաներ: «Էտյուդ»-ի շրջանակում մենք համագործակցում ենք տարբեր մշակութային կառույցների, փառատոների հետ: Մեր գործընկեր, «Пространство юных» մրցույթ-փառատոնի նախագահ Մաքսիմ Կորենի հրավերով Մասիսի թատերական ստուդիան (ղեկավար՝ Արշակ Զաքարյան) հանդես եկավ Սոչիում»,- նշում է «Մինորա» մշակութային կենտրոնի հիմնադիր և տնօրեն Ռոլանդ Ռեյը (Աբրահամյան):

Հայ պատանի դերասանները Սոչիում հանդես են եկել միջազգային մրցույթին
Հայ պատանի դերասանները Սոչիում հանդես են եկել միջազգային մրցույթին

Նշենք, որ «Էտյուդ» հանրապետական մրցույթ-փառատոնի նպատակն է հայտնաբերել և հարթակ տրամադրել նկարչության, ասմունքի և թատերական արվեստի ոլորտների շնորհալի երեխաներին ու պատանիներին: Այն հիմնադրվել է 2016 թ.-ին:
Տեղեկացնենք, որ «Էտյուդ» հանրապետական մրցույթ- փառատոնի կազմակերպիչ «Մինորա» մշակութային կենտրոնը հիմնադրվել է 2002թ.-ին: Կենտրոնը համագործակցում է հանրապետության մի շարք գեղագիտական կենտրոնների, արվեստի և երաժշտական դպրոցների, երգի և պարային համույթների, ինչպես նաև մի շարք մշակութային կրթօջախների, տարբեր ստեղծագործական խմբերի և անհատների հետ: Կազմակերպում և իրականացնում է տարբեր նախագծեր, համերգներ: «Մինորա»-ն համագործակցում է ԱՊՀ և եվրոպական մի շարք երկրների հետ, հանդես է գալիս համատեղ նախաձեռնություններով և փառատոներով:

Հայ պատանի դերասանները Սոչիում հանդես են եկել միջազգային մրցույթին
Հայ պատանի դերասանները Սոչիում հանդես են եկել միջազգային մրցույթին