Երևան`   +5 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Հայաստանի իրադարձությունները Վրաստանում բողոքի տրամադրություններ ստեղծեցին». Սաակաշվիլի

1231
Երկուշաբթի, 14 մայիսի, 2018 թ., 12:45
«Հայաստանի իրադարձությունները Վրաստանում բողոքի տրամադրություններ ստեղծեցին». Սաակաշվիլի

Թբիլիսիում երիտասարդության երկօրյա բողոքի ակցիաներն սկսվեցին շնորհիվ կործանարար գործընթացների, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի ձևական կառավարման: Այս մասին վրացական «Ռուսթավի 2» հեռուստաալիքի հետ զրույցում ասել է Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին:

Ավելի վաղ ցուցարարները մեկ շաբաթ դադար էին վերցրել:

«Այսօր Վրաստանում աղետալի գործազրկություն է, հատկապես երիտասարդության շրջանում, սոցիալական մի շարք խնդիրներ, որոնք չեն լուծվի օլիգարխ Իվանիշվիլիի ձևական կառավարման պայմաններում»,- ասել է Սաակաշվիլին:

Նա նաև խոստովանել է, որ իշխանափոխություն տեղի ունեցավ իր անձնական սխալների պատճառով:

Սաակաշվիլին նաև նշել է, որ Հայաստանի իրադարձությունները, որտեղ հենց երիտասարդությունն առաջին դիրքերում պայքարեց օլիգարխների դեմ, Վրաստանում բողոքի տրամադրություններ ստեղծեցին, որոնք պարտադիր պետք է շարունակվեն: