Երևան`   +13 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

Բողոքի ցույց Նորաբացի դպրոցում. տնօրենը «լակոտ»-ով է խոսում աշակերտների հետ (տեսանյութ)

793
Երկուշաբթի, 14 մայիսի, 2018 թ., 12:40
Բողոքի ցույց Նորաբացի դպրոցում. տնօրենը «լակոտ»-ով է խոսում աշակերտների հետ (տեսանյութ)

Համացանցում տեսանյութ է տեղադրվել, որտեղ Նորաբացի դպրոցի աշակերտները դասադուլ են անում՝ պահանջելով տնօրենի հրաժարականը: Տնօրենն աշակերտների հետ «լակոտ»-ով է խոսում: Աշակերտների ծնողները նշում են, որ ցույցերի օրերին տնօրենն արգելում էր մասնակցել ցույցերին՝ սպառնալով նրանց հանձնել ոստիկաններին. «Մովսիսյա'ն, հեռացի՛ր» վանկարկում են աշակերտները:

«Ես այս դպրոցի տնօրենն են, պետք է լսեք ինձ: Ես ամեն երեխայի համար պատասխանատու եմ»,- ասում է տնօրենը: