Երևան`   +14 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

Ավտովթար Մցխեթա-Թբիլիսի ավտոճանապարհին. տուժել են ՀՀ քաղաքացիներ

317
Երկուշաբթի, 14 մայիսի, 2018 թ., 11:35
Ավտովթար Մցխեթա-Թբիլիսի ավտոճանապարհին. տուժել են ՀՀ քաղաքացիներ

Վրաստանում Հայաստանի դեսպանությունը հայտնում է, որ մայիսի 13-ին ժամը 22:24-ի սահմաններում Մցխեթա-Թբիլիսի ավտոճանապարհին՝ Մցխեթա քաղաքի մոտ տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար. իրար են բախվել են «Mercedes» և «Nissan» մակնիշի ավտոմեքենաներ:

Պատահարի հետևանքով տուժել են ՀՀ քաղաքացիներ Մայիս Կարոյանը (1978թ.) և Անուշ Դալալյանը (1977թ.)։ Վերջիններս տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Մցխեթայի քաղաքային հիվանդանոց:

Հայտնում ենք, որ Մայիս Կարոյանն արդեն դուրս է գրվել հիվանդանոցից, իսկ Անուշ Դալալյանին այս պահին վիրահատում են։

Վրաստանում ՀՀ դեսպանությունը մշտական կապ է պահպանում բժիշկների հետ և տուժողի առողջական վիճակի վերաբերյալ կտրամադրի հավելյալ տեղեկատվություն։