Երևան`   +21 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

«Հանդիպեցի կաթնամթերք արտադրող ընկերությունների, համապատասխան նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարների հետ». Արարատ Միրզոյան

449
Կիրակի, 13 մայիսի, 2018 թ., 17:12
«Հանդիպեցի կաթնամթերք արտադրող ընկերությունների, համապատասխան նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարների հետ». Արարատ Միրզոյան

Կաթի մթերման գնի օրակարգային խնդրին օպերատիվ լուծում տալու նպատակով հանդիպումների շարք անցկացրեցի կաթ վաճառող ֆերմերային տնտեսությունների, կաթ մթերող և կաթնամթերք արտադրող ընկերությունների ներկայացուցիչների, համապատասխան նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարների հետ։

Ամրագրեցինք, որ այդ ոլորտում հիմնարար և երկարաժամկետ լուծումների կարիք կա, ընդ որում խնդիրներ պետք է լուծվեն թե գյուղացիական և ֆերմերային տնտեսություններում (կենդանիների սերմնավորում, սնունդ, մաքրություն, պատվաստում և այլն), թե կաթնամթերքի արտադրությունում (միջազգային ստանդարտներին համապատասխանեցում մի շարք առումներով)։

Իմ տպավորությամբ՝ բոլոր մասնակիցները խորապես գիտակցում են տեղի ունեցող փոփոխություններին աջակից լինելու և հրատապ խնդիրները համերաշխության, եղբայրության և փոխզիջումների մթնոլորտում լուծելու անհրաժեշտությունը։