Երևան`   +24 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Ավազակային հարձակում Արարատի մարզում. 4 հոգի մթերային խանութում կապել են աշխատակցին ու թալանել խոշոր գումար

394
Կիրակի, 13 մայիսի, 2018 թ., 12:25
Ավազակային հարձակում Արարատի մարզում. 4 հոգի մթերային խանութում կապել են աշխատակցին ու թալանել խոշոր գումար

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում ավազակային հարձակում կատարելու հատկանիշներով այսօր՝ մայիսի 13-ին, հարուցվել է քրեական գործ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրորղ Գագիկ Շամշյանը, ժամը 01:00-ի սահմաններում 4 հոգի գնումներ կատարելու պատրվակով մտել են Արարատի մարզի Հայանիստ գյուղում գտնվող խանութ, որտեղ 2 հոգին բռնել են խանութի սեփականատիրոջ ազգականին՝ 75-ամյա Ալեքսանդր Թոխյանին, ստիպողաբար տարել նրան առանձնասենյակ, կապել ձեռքերն ու ոտքերը, այնուհետև խուզարկել նրան ու նրանից հափշտակել են խոշոր չափի գումար: Աղբյուրի տեղեկություններով՝ հանցագործները ավազակային հարձակում կատարելուց հետո խանութից հափշտակել են նաև տուժածի բջջային հեռախոսը և իրենց հետ տարել են տեսանկարահանող սարքի կրիչը ( DVR):

Աղբյուրը`   shamshyan.com