Երևան`   +14 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

Դանի Ալվեսը շարքից դուրս է եկել մոտ կես տարով

308
Շաբաթ, 12 մայիսի, 2018 թ., 20:30
Դանի Ալվեսը շարքից դուրս է եկել մոտ կես տարով

Բրազիլիայի ազգային հավաքականի և ՊՍԺ-ի պաշտպան Դանի Ալվեսը բաց կթողնի մոտ կես տարի։ Նա ծնկի խաչաձև կապանների վնասվածք է ստացել և մոտ ժամանակներս կվիրահատվի: Այս մասին հայտնել է Բրազիլիայի ազգային հավաքականի բժիշկ Ռոդրիգո Լասմարան: Այսպիսով, Ալվեսը բաց կթողնի աշխարհի 2018 թվականի առաջնությունը։ Հիշեցնենք, որ Ալվեսը վնասվածք է ստացել Ֆրանսիայի գավաթի եզրափակչի՝ «Լե-Էրբիե»-ի դեմ խաղում (2:0)։