Երևան`   +13 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

«Չկա մի մարդ, որ կարող է ինձ պարտադրել, որ ես հեռանամ». Ռուբեն Հայրապետյան

337
Շաբաթ, 12 մայիսի, 2018 թ., 15:55
«Չկա մի մարդ, որ կարող է ինձ պարտադրել, որ ես հեռանամ». Ռուբեն Հայրապետյան

ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն այսօր կայացած մամուլի ասուլիսի ընթացքում պատասխանել է ավանդական՝ ֆեդերացիայի նախագահի պաշտոնը լքելու մասին հարցին։

«Եթե հավաքականը չանցնի հաջորդ փուլ, ես հրաժարական կտա՞մ։ Ես նման բան չեմ ասել։ Չգիտեմ ինչի մասին է խոսքը։ Ֆեդերացիայի նախագահի պաշտոնը հասարակական պաշտոն է, ոչ թե քաղաքական: Իսկ ո՞նց եք պատկերացնում, որ պետք է ձեր ասելով, կամ ինչ-որ մեկի ասելով ես հեռանամ: Ես խնդիր ունեմ լուծելու: Երբ կլուծեմ, այդ ժամանակ ես ինքս կորոշեմ, թե ինչ կանեմ: Չկա մի մարդ, որ կարող է ինձ պարտադրել, որ ես հեռանամ: Եթե չգիտեք, իմացեք»,- Հայրապետյանի խոսքերն է փոխանցում MAMUL.am-ի թղթակիցը: