Երևան`   +13 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

Նոր Նորքում անհայտ անձը կրակել է քաղաքացու վրա, ապա ատրճանակի բռնակով հարվածել գլխին

417
Շաբաթ, 12 մայիսի, 2018 թ., 15:20
Նոր Նորքում անհայտ անձը կրակել է քաղաքացու վրա, ապա ատրճանակի բռնակով հարվածել գլխին

Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Դ. Մալյան փողոցում մայիսի 11-ին, անհայտ անձը վիճաբանության ժամանակ կրակել է Երևանի բնակիչ Ս. Գ.-ի ուղղությամբ, ապա ատրճանակի բռնակով հարվածել նրա գլխին:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, իրավապահները պարզել են, որ կասկածյալը Երևանի բնակիչ 18-ամյա Սերգեյ Ա.-ն է։ Ձեռնարկվում են նաև անհրաժեշտ միջոցառումներ՝ Սերգեյ Ա.-ին և հանցագործության գործիք հանդիսացող ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ։

Աղբյուրի տեղեկություններով՝ Սերգեյ Ա.-ն և Ս. Գ.-ն հանդիպել են միմյանց և վիճաբանության պատճառը եղել է ֆինանսական ինչ-որ հարցեր, որի ժամանակ Սերգեյ Ա.-ն ատրճանակից կրակել է Ս. Գ.-ի ուղղությամբ, իսկ հետո հարվածել նրա գլխին։

Փաստի առթիվ ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Աղբյուրի տեղեկություններով՝ Ս. Գ.-ն իրավապահներին հայտնել է, որ ինքն աշխատում է Հայաստանում գործող բջջային կապի օպերատորներից մեկում՝ որպես կառավարիչ։