Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Ռուբեն Հայրապետյանը խոսել է Յուրա Մովսիսյանի՝ հավաքական հրավիրվելու մասին

231
Շաբաթ, 12 մայիսի, 2018 թ., 12:35
Ռուբեն Հայրապետյանը խոսել է Յուրա Մովսիսյանի՝ հավաքական հրավիրվելու մասին

ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն, այս րոպեներին ընթացող մամուլի ասուլիսի ընթացքում, անդրադարձել է Յուրա Մովսիսյանի՝ հավաքական վերադառնալուն։

«Յուրա Մովսիսյանն ընդամենը Հայաստանի հավաքականի հազարավոր ֆուտբոլիստներից մեկն է։ Հրավիրվելու հարցերով ցանկալի կլինի դիմեք հավաքականի մարզչին։ Ես ընդհանրապես չեմ խառնվում այդ հարցրերին, նա ազատ է իր ընտրության մեջ։ Ես չգիտեմ՝ ինչու չեք հավատում։ Յուրան առանձնահատուկ ֆուտբոլիստ չէ։ Բոլոր ֆուտբոլիստներն էլ հավասար են։ Կան բազմաթիվ երկրպագուներ, ովքեր մարզիչների ընտրության հետ համաձայն չեն, բայց դա, վերջ ի վերջո, որոշում է մարզիչը»,- Հայրապետյանի խոսքերն է փոխանցում MAMUL.am-ի թղթակիցը։

Հարցին, թե ինչպես է փոխվել նրա՝ Յուրա Մովսիսյանին հավաքական չհրավիրելու որոշումը, Հայրապետյանը պատասխանեց. «Հարցը կուղղեք մարզչին։ Ես չեմ խառնվում այդ որոշումներին։ Ես մարզչի առաջ խնդիր եմ դրել, մարզիչը ինձնից գործելու ազատություն է խնդրել, մարզչին տվեք բոլոր հարցերը։ Բացի նրանից, որ Վարդան Մինասյանը մարզիչ է, նա նաև ինձ հարազատ մարդ է։ Մեր մեջ չի եղել հստակ չմիջամտելու պայմանավորվածություն։ Ես խնդրել եմ Վարդան Մինասյանին այս ծանր շրջանում գալ և ճգնաժամից հանել հավաքականին։ Մեր հարաբերությունները ավելի են, քան մարզիչ - ՀՖՖ նախագահ հարաբերությունները»։