Երևան`   +5 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Գյումրիում 45-ամյա տղամարդուն հայտնաբերել են կախված

303
Շաբաթ, 12 մայիսի, 2018 թ., 10:50
Գյումրիում 45-ամյա տղամարդուն հայտնաբերել են կախված

Մայիսի 12-ին, ժամը 01:47-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մուշ թաղամասի թիվ 35 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին (հնարավոր է ինքնասպանություն գործած լինի). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և միջանցքում՝ կախված վիճակում, հայտնաբերել 1973 թ.-ին ծնված Ռ. Հ.-ի դին: