Երևան`   +20 °C
Այսօր`   Երեքշաբթի, 23 ապրիլի, 2024 թ.

Նիկոլ Փաշինյանը ՊՆ-ում ներկայացրել է նորանշանակ նախարար Դավիթ Տոնոյանին

280
Շաբաթ, 12 մայիսի, 2018 թ., 10:10
Նիկոլ Փաշինյանը ՊՆ-ում ներկայացրել է նորանշանակ նախարար Դավիթ Տոնոյանին

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջի միջոցով տեղեկացրել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Պաշտպանության նախարարությունում ներկայացրել է նորանշանակ նախարար Դավիթ Տոնոյանին:

«ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր Պաշտպանության նախարարությունում ներկայացրեց պաշտպանության նորանշանակ նախարար Դավիթ Տոնոյանին։ Նիկոլ Փաշինյանն իր խոսքում կարևորեց այն ուղղությունները, որոնց ուղղությամբ պետք է աշխատենք և շնորհակալություն հայտնեց նախկին նախարար Վիգեն Սարգսյանին կատարած աշխատանքի համար»,- գրել է Արծրուն Հովհաննիսյանը:

Նիկոլ Փաշինյանը ՊՆ-ում ներկայացրել է նորանշանակ նախարար Դավիթ Տոնոյանին