Երևան`   +5 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Փաշինյանը՝ Վալերի Օսիպյանին ոստիկանապետ նշանակելու որոշման պատճառների մասին

534
Շաբաթ, 12 մայիսի, 2018 թ., 00:20
Փաշինյանը՝ Վալերի Օսիպյանին ոստիկանապետ նշանակելու որոշման պատճառների մասին

Րոպեներ առաջ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում անդրադարձավ Վալերի Օսիպյանին ոստիկանապետ նշանակելու որոշման պատճառների մասին: «Ոստիկանապետ պետք է նշանակվեր ոստիկանության ներսի մարդ: Իմ իմացած ոստիկաններից, ովքեր կարող էին նշանակվել այդ պաշտոններին, Վալերի Օսիպյանն այն մարդն է, որ կոռումպացված չէ և որևէ կլանի անդամ չէ ու ոչ մի, այսպես ասած՝ տանիք չունի: Ապացույց՝ այսքան տարիների նրա՝ փողոցում սևագործ աշխատանք անելը: Ես 2007 թվականից նրա հետ փողոցներում դեմ առ դեմ «մարտի» եմ եղել, ես նրան ամեն ինչի մեջ ճանաչում եմ:

Մեր քննադատությունները պետք է դառնան այն լծակը, որը կօգնի, որ Վալերի Օսիպյանը դառնա այն ոստիկանապետը, որ անհնաժեշտ է Հայաստանին:

Ես ակնկալում եմ, որ Վալերի Օսիպյանը կիրականացնի այն հստակ պահանջները, որ ես նրա առջև դրել եմ»:

Փաշինյանը նաև հիշատակեց, որ Օսիպյանի գործողություններից ինքն էլ է տուժել, սակայն իր վիրավոր ձեռքի և Օսիպյանի չկոռումպացված լինելու հակակշիռներում ինքը նախապատվությունը տալիս է չկոռումպացված լինելու հանգամանքին:

«Այս հաշտության ու համերաշխության գաղափարը շատ կարևոր եմ համարում: Մենք, ըստ էության, հանում ենք ժողովրդի և ոստիկանության միջև փշալարերը»:

Փաշինյանը նաև հիշատակեց, որ Օսիպյանը մինչև հիմա ապրում է Նուբարաշեն վարչական շրջանում: