«Ռոսնեֆտ»-ը մեկնաբանել է Հայաստանի մասին Լեոնտևի հայտարարությունը
«Ռոսնեֆտ» նավթային ընկերությունը հայտարարել էր, որ Հայաստանի մասին ռուս լրագրող, հաղորդավար, նավթային ընկերության փոխնախագահ Միխայիլ Լեոնտևի հայտարարությունը չի արտացոլում այդ ընկերության դիրքորոշումը: «Լրագրող Միխայիլ Լեոնտևի մասնավոր հայտարարությունները չեն արտացոլում «Ռոսնեֆտ»-ի դիրքորոշումը Հայաստանի հետ համագործակցության հարցում»,- ասված է ընկերության հայտարարության մեջ: «Ռոսնեֆտ»-ը նշում է նաև, որ «ընկերությունը հարգում է հայ ժողովրդի և երկրի խորհրդարանի որոշումը, բացի այդ, ակտիվ աշխատում է տարածաշրջանում և ապահովում գործարքային պարտավորությունների իրականացումը»: Ավելի վաղ Լեոնտևի հայտարարությանն էր անդրադարձել Կրեմլը: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ այդ կարծիքը որևէ կապ չունի Հայաստանի հետ պաշտոնական Մոսկվայի հարաբերություններին, որևէ ընդհանրություն չունի նաև երկու բարեկամական և եղբայրական պետությունների հարաբերությունների հետ: Հիշեցնենք, որ երեկ Ռուսաստանի հայերը շրջափակել էին «Կոմսոմոլսկայա պրավդա» պարբերականի խմբագրության շենքը՝ Լեոնտևից պահանջելով ներողություն խնդրել սկանդալային հայտարարության համար: |
«Եթե քաղաքական լուծումներ չգտնվեն, կարող է ծայրահեղ վտանգավոր իրավիճակ ստեղծվել». քաղաքագետ
6517:24«Մենք երբեք չենք մոռացել 4 գյուղերի հարցը»․ Ալիև
12116:54«Վտանգավոր 2 թեզ, որ շրջանառության մեջ են դրել իշխանության դրածոները». Արմեն Հայրապետյան
7116:48«Ընդդիմությունը պարտավոր է բարձրացնել կապիտուլյանտին անվստահություն հայտնելու հարց». Տ. Աթանեսյան
7016:30«Արդեն վախենալու է, թե Հայաստանի ղեկավարը վաղն ինչ ուղերձով է հանդես գալու»․ Վ․ Գեղամյան
6516:24«Բաքուն, առավել քան երբևէ, մոտ է Երևանի հետ խաղաղությանը»․ Ալիև
12216:00