Երևան`   +26 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Արծվաբերդում ամուսինը կտրել է կնոջ կոկորդը

598
Ուրբաթ, 11 մայիսի, 2018 թ., 20:15
Արծվաբերդում ամուսինը կտրել է կնոջ կոկորդը

Այսօր՝ մայիսի 11-ին, առանձնակի դաժանության սպանություն է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 12:30-ի սահմաններում Արծվաբերդ գյուղի ամբուլատորիայի բժիշկների հերթապահ խումբը ահազանգել է ոստիկանության Բերդի բաժին և հայտնել, որ կանչով մեկնել են Արծվաբերդ գյուղ, որտեղ տան նկուղային հարկի լոգարանում հայտնաբերել են կնոջ դի:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն գյուղի բնակիչ, 49-ամյա Մարինե Բեկյանն է, ով դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ մահացել է դանակի մի քանի հարվածներից, մասնավորապես, առանձնակի դաժանությամբ կտրվել է պարանոցը: Փաստի առթիվ Հ. Գարանյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր, օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ սպանությունը կատարելու կասկածանքով ոստիկաններն ու քննիչները որոնում են սպանվածի ամուսնուն՝ 53-ամյա Մանվել Ասրյանին և, ըստ տեղեկությունների՝ դրդապատճառը եղել է այն, որ մի քանի օր առաջ տանը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել և մի քանի անձանց ներկայությամբ ամուսինը հայտարարել է, որ միևնույն է՝ կնոջը մորթելու է: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նրանք ունեն 4 երեխա՝ 2 աղջիկ, 2 տղա: Աղջիկները ամուսնացած են, տղաներից մեկն էլ ծառայում է բանակում, իսկ կասկածյալ Մ. Ասրյանը նախկին պայմանագրային զինծառայող է եղել: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժշետ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ Մ. Ասրյանին և հանցագործության գործիք հանդիսացող առարկան հայտնաբերելու ուղղությամբ:

Աղբյուրը`   shamshyan.com