Երևան`   +13 °C
Այսօր`   Երեքշաբթի, 16 հոկտեմբերի, 2018 թ.

Երևանի բնակարանում 28-ամյա կնոջ դի է հայտնաբերվել

215
Ուրբաթ, 11 մայիսի, 2018 թ., 17:50
Երևանի բնակարանում 28-ամյա կնոջ դի է հայտնաբերվել

Երեկ՝ մայիսի 10-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։30-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության 4-րդ ենթակայանի բժիշկների հերթապահ խումբը ահազանգել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ կանչով մեկնել են Մուրացանի փողոցի շենքերից մեկը, որտեղ բնակարանում հայտնաբերել են կնոջ դի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել են 28-ամյա Արփի Ա.-ի դին և տեղում քննչական աշխատանքները ղեկավարող քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։