Երևան`   +8 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«Եվս մեկ անգամ համոզվեցինք, որ ՀՖՖ-ի որոշումը ապօրինի է». «Շիրակ»-ի նոր հայտարարությունը

228
Ուրբաթ, 11 մայիսի, 2018 թ., 15:20
«Եվս մեկ անգամ համոզվեցինք, որ ՀՖՖ-ի որոշումը ապօրինի է». «Շիրակ»-ի նոր հայտարարությունը

Գյումրիի «Շիրակ» ակումբը պաշտոնական հայտարարություն է տարածել՝ «Բանանց»-ի դեմ պայմանավորված հանդիպում անցկացնելու կասկածանքի շուրջ։

««Շիրակ»-ը երեկ ՀՖՖ-ից ստացել էր գործին վերաբերվող բոլոր փաստաթղթերն՝ այդ թվում ձայնագրությունը և տեքստային հաղորդագրությունների լուսանկարները: Ի դեպ, նշենք, որ պարոն Սինոյանի հայտարարությունում նշված տեսագրությունը ընդհանրապես գոյություն չունի։ Մեր իրավաբանները, մանրամասն ուսումնասիրելով բոլոր ապացույցները և փաստաթղթերը, ևս մեկ անգամ համոզվեցին, որ ՀՖՖ-ի որոշումը ապօրինի է: Երկուշաբթի «Շիրակ»-ը բոլոր փաստաթղթերը կներկայացնի բողոքարկման կոմիտե։ Հուսով ենք, որ կոմիտեն կցուցաբերի ողջախոհություն և նիստը կանցկացնի բաց ֆորմատով՝ հրավիրելով նախ բոլոր կողմերին, ինչպես նաև լրագրողներին»,- նշված է հայտարարության մեջ։