Երևան`   +23 °C
Այսօր`   Երեքշաբթի, 23 ապրիլի, 2024 թ.

«Արցախ»-ը հաղթել է «Լոկոմոտիվ»-ին

668
Ուրբաթ, 11 մայիսի, 2018 թ., 14:25
«Արցախ»-ը հաղթել է «Լոկոմոտիվ»-ին

«Արցախը» ընկերական հանդիպում է անցկացրել նորաստեղծ «Լոկոմոտիվ» ակումբի հետ։ Հանդիպման ընթացքում «Արցախ»-ը հանդես է եկել փորձնական կազմով. խաղի ընթացքում Արմեն Սանամյանը խաղալու հնարավորություն է տվել թիմի բոլոր ֆուտբոլիստներին։
Հանդիպումն ավարտվել է «Արցախ»-ի հաղթանակով՝ 5։1 հաշվով։ «Արցախ»-ի կազմում դուբլի հեղինակ է դարձել Ռամազան Իսաևը, մեկական անգամ աչքի են ընկել Գրիգոր Աղեկյանը, Ռոստիսլավ Գոլովաչը և Էմիլ Եղիազարյանը։ Երևանի «Լոկոմոտիվ»-ի կազմում գոլի է հեղինակ է դարձել Կարապետ Մանուկյանը: