Երևան`   +9 °C
Այսօր`   Երեքշաբթի, 16 ապրիլի, 2024 թ.

Նիկոլ Փաշինյանն ԱԱԾ տնօրեն է նշանակել

1002
Հինգշաբթի, 10 մայիսի, 2018 թ., 20:45
Նիկոլ Փաշինյանն ԱԱԾ տնօրեն է նշանակել

Նիկոլ Փաշինյանը ԱԱԾ տնօրեն է նշանակել Արթուր Վանեցյանին: Մինչ այս նա եղել է ԱԱԾ Երևանի քաղաքային վարչության բաժնի պետի տեղակալ:

«ԱԱԾ գործառույթները երկար տարիներ խեղաթյուրված են եղել և դրանք ավելի շատ ներքաղաքական խնդիրների մասնակից է եղել, քան թե ազգային ապահովմամբ է զբաղվել: Ես ուզում եմ շեշտել 2 խնդիր: Ըստ էության՝ այն գործառույթները, որ կապված են հետախուզության, հակահետախուզության հետ, ԱԱԾ-ն պետք է լիարժեք կատարի: ԱԱԾ-ն է հիմնականում զբաղվում մաքսային խնդիրերով և նրա առաջիկա խնդիրներից պետք է լինի առաջիկայում առհասարակ բացառել մաքսային ոլորտում որևէ չարաշահման, կոռուպցիայի դեմ պայքարում: Թեʹ ոստիկանությունը, թեʹ ԱԱԾ-ն արագորեն պետք է արմատախիլ անեն կոռուպցիան: Շատ արագ, ՀՀ քաղաքացիները դա շատ արագ պետք է զգան»,- ուղիղ եթերում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

***

ԱԱԾ նորանշանակ պետ Արթուր Վանեցյանի կենսագրությունը

Հայատանի Հանրապետություն, ք. Երևան,

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

• Ագրարային համալսարան,ՀՀ

• Սանկտ-Պետերբուրգի Արտաքին տնտեսական կապերի և իրավունքի համալսարան, իրավաբանի որակավորում, Ռուսաստանի Դաշնություն

• Դաշնային անվտանգության ծառայության ակադեմիա, (գերազանցության դիպլոմ), Ռուսաստանի Դաշնություն ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

• Ծառայություն ՀՀ Զինված ուժերում 1997-1999թթ.

• ՀՀ ԱԱԾ Արարատի մարզային վարչություն, Մասիսի բաժին Օպերլիազոր 2000-2003թթ.

• ՀՀ ԱԱԾ Հակահետախուզության գլխավոր վարչության՝ 1. Ավագ օպերլիազոր 2. Գլխավոր վարչության պետի օգնական 3. Բաժանմունքի պետ 2003-2009թթ.

• Երևանի քաղաքային վարչության՝ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների բաժնի պետ 2009թ.-2016թ.

• Երևանի քաղաքային վարչության՝ պետի տեղակալ ​ 2016 – 2018թթ․

• ՀՀ Ազգային Անվտանգության Ծառայության պետ 2018թ․- առայսօր․

ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՉՈՒՄՆԵՐ

• Լեյտենանտ 2000թ.

• Ավագ լեյտենանտ 2001թ.

• Կապիտան 2003թ.

• Մայոր 2006թ.

• Փոխգնդապետ 2009թ.

• Գնդապետ 2017թ.

ՊԱՐԳԵՎՆԵՐ ԱԱԾ տնօրենի հրամանով՝

• Շնորհակալագրեր

• Պատվոգրեր

• Թանկարժեք նվեր

• ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով՝ Վ. Սարգսյանի մեդալ

• ՀՀ նախագահի հրամանագրով՝ Մարտական ծառայության մեդալ

ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ

Ծնվել է 1979թ․ դեկտեմբերի 8-ին

Ամուսնացած է, ունի երկու զավակ: