Երևան`   +25 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշվեց Համբարձման տոնը

430
Հինգշաբթի, 10 մայիսի, 2018 թ., 17:20
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշվեց Համբարձման տոնը

Մայիսի 10-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին մեծ շուքով տոնախմբեց մեր Տեր Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը, որը, տնօրինությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, հռչակվել է որպես Սուրբ Էջմիածնի ուխտի օր:

Տերունի տոնին, երբ հիշատակվում է նաև 1441 թվականին Ամենայն Հայոց Հայրապետական Աթոռի՝ Սսից Սուրբ Էջմիածին փոխադրելու պատմական իրադարձությունը, Հայոց Հովվապետի շուրջն էին համախմբվել հայաստանյան թեմերի առաջնորդները, Մայր Աթոռում պաշտոնավարող եպիսկոպոսներ, միաբաններ, թեմերում սպասավորող քահանաներ և բազմաթիվ ուխտավորներ:

Իր քարոզում Հայր Գարեգինն անդրադարձավ Համբարձման տոնի խորհրդին. «…Համբարձման խորհուրդն այսօր առաքելագործության պատգամ է, որ ամենքիս ուղղում է Քրիստոս: Քրիստոսի համբարձումը նաև Իր երկրավոր առաքելության ամբողջացումն ու կատարելությունն է: Քրիստոս երկինք մտնելով ամենքիս ցույց տվեց, որ մենք ևս այնտեղ պետք է գնանք: Եթե համբարձման պատմությունը չլիներ, մենք երբեք չէինք իմանա, թե Ս. Հարությունից հետո Քրիստոսի հետ ի՛նչ տեղի ունեցավ, ինչպե՛ս վերամիավորվեց Հայր Աստծո հետ և այդ կատարյալ վերամիավորության պատկերը մեզ համար ի՛նչ է, եթե ոչ կատարյալ հույս մեր իսկ՝ Աստծո հետ միավորության»:

Սուրբ Պատարագի ավարտին, նախագահությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց Հայրապետական մաղթանք: