Հյուսիսային Կորեան ազատ է արձակել ձերբակալված 3 ամերիկացիներին
Հյուսիսային Կորեայում ազատ են արձակվել ԱՄՆ-ի 3 քաղաքացիները, ովքեր պատիժ էին կրում արևմտյան հատուկ ծառայությունների օգտին լրտեսելու համար: Նրանք ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոյի հետ մեկնել են հայրենիք: Ազատ են արձակվել 65-ամյա Կիմ Դոն Չուլը (ձերբակալվել էր 2015թ. հոկտեմբերին), Թոնի Քիմը (ձերբակալվել էր 2017թ. ապրիլին) և Կիմ Հաք Սոնը (ձերբակալվել էր 2017թ. մայիսին): Բոլոր նրանք Հարավային Կորեայից են, սակայն ունեն ամերիկյան քաղաքացիություն: Ազատ արձակվածները շնորհակալություն են հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և Աստծուն. «Մենք ցանկանում ենք մեր խորին երախտագիտությունը հայտնել Միացյալ Նահանգների ղեկավարությանը, նախագահ Թրամփին, պետքարտուղար Փոմփեոյին և ամերիկացիներին, որ մեզ տուն վերադարձրեցին: Մենք շնորհակալ ենք Աստծուն, մեր ընտանիքներին և մեր ընկերներին, ովքեր աղոթում էին մեր վերադարձի համար»: Ավելի վաղ Թրամփը Twitter-ի իր էջում գրել էր, որ Փոմփեոն գտնվում է Հյուսիսային Կորեայում և հանդիպել է ձերբակալվածների, ինչպես նաև Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի հետ:
|
«Ցանկացած երկիր, որը ցանկանում է ինքնիշխան դառնալ, պարտավոր է ընդունել այդ օրենքը»․ Վոլոդին
5019:00ԵԽԽՎ-ն ոչ լեգիտիմ է ճանաչել Պուտինի իշխանությունը
16018:00«Փաշինյանը Տավուշում մոտավորապես էս պատկերն է ներկայացրել»․ Դավիթ Գալստյան
8117:00«Հիմա ո՞ւր է տարածքներ տալը բացառած Հայկ Չոբանյանը»․ Ոսկան Սարգսյան
6916:48Վազգեն Մանուկյանը բաց նամակ է հղել Կոնստանտին Զատուլինին
8516:18Ադրբեջանի ՀԿ-ները բաց նամակ են հղել Նոբելյան կոմիտե՝ ընդդեմ Ռուբեն Վարդանյանի թեկնածության
8116:00