Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Հավայի նահանգում հրաբխային լավան ոչնչացնում է կայանած ավտոմեքենան

4886
Չորեքշաբթի, 09 մայիսի, 2018 թ., 23:15
Հավայի նահանգում հրաբխային լավան ոչնչացնում է կայանած ավտոմեքենան

Հավայի նահանգում արդեն մի քանի օր է ժայթքում է Կիլաուելա հրաբուխը, որի լավան դանդաղ բայց վստահորեն ոչնչացնում է իր ճանապարհին հանդիպած ամեն ինչ, այդ թվում՝ ճանապարհին կայանված Ford Mustang մակնիշի մեքենան:

Կիլաուելան համարվում է ամենից ակտիվ գործող հրաբուխներից մեկը Երկրի վրա: Այն սկսել է ժայթքել անցյալ տարվա վերջին՝ տարածաշրջանում տեղի ունեցած մի քանի երկրաշարժերից հետո: Լավան արագորեն հասել է հարակից բնակավայրին, որտեղ 1500 մարդ է ապրում: Ժայթքման պահին լավայի շիթերը հասել են մինչև 70 մետր բարձրության:

Ինչպես հաղորդվել է ավելի վաղ, բնական աղետի հետևանքով 26 տուն է ոչնչացվել: Կղզուց ավելի քան 1700 մարդ է տարհանվել:

Հավայան կղզիներում հրաբխային լավան ոչնչացնում է կայանած ավտոմեքենան