ՇՊՀ ռեկտորը հայտարարություն է տարածել
ՇՊՀ ռեկտոր Սահակ Մինասյանը հայտարարություն է տարածել. Սիրելի՛ ուսանողներ, Դուք եղել եք մասնակիցը մերօրյա թավշե հեղափոխության և ձեր քաղաքացիական անհնազանդությունը պսակվել է հաջողությամբ: Այս օրերի լոկալ, իրենց ախորժակը բավարարելուն միտված կոչերը, որոնք արվում են նախկին ռեկտոր Վարդևան Գրիգորյանի, նախկին պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանի, նախկին դասախոսներ Գագիկ Համբարյանի և Հովհաննես Խորիկյանի կողմից, ոչ այլ ինչ են, քան ձեր՝ ազատ քաղաքացու իրավունքի ոտնձգություն: Ընդամենը այս չորսը, ովքեր իբր թե խոսում են օրենքի հայրենիքից, իրավունքի Հայաստանից: Իրենց իրավունքները իրավական դաշտում հաստատելու փոխարեն լծվել են ձեզ թիրախ դարձնելու անբարո գործին՝ հուսալով, որ իրենց կհաջողվի սողոսկել բուհի պատերից ներս՝ վերականգնելու իրենց բաց թողած գումարահավաքը: Համոզված եմ, որ դուք տիրապետում եք ստեղծված իրավիճակին և ձեզ հնարավոր չէ շփոթեցնել՝ պաշտոնամոլությունը արդարության տեղ հրամցնելով: Համոզված եմ նաև, որ Անահիտ Ֆարմանյանի դասադուլի մասին սին հայտարարությունները վատ կրկնօրինակումն են իրական, հեղափոխական մեծ դասադուլի, որը դուք արդեն արել եք: Առավել քան համոզված եմ, որ վաղը և ընդհանրապես համալսարանում տիրելու է ուսումնական բնականոն տրամադրություն: |
Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը
10519:36«Բուհի դիպլոմ չունենալու պատճառով Տավուշում աշխատանքից ազատել են 55 ուսուցչի»․ Ոսկան Սարգսյան
88326.03.2024, 10:48«Ահագուժող դիտարկումները, թե այսօր-վաղը ինչ-որ բան է պատահելու, անտեղի են». Ժաննա Անդրեասյան
158523.03.2024, 23:48100-ից ավելի գիտնականներ պահանջում են խոտանել «Հայոց պատմության» 7-րդ դասարանի դասագիրքը
204222.03.2024, 18:18ՀՀ-ում 7 բուհ չունի ռեկտոր․ իշխանությունը «ենթարկվող» մարդկանց է փնտրում
229321.03.2024, 23:18«Այդ հարցն ինձ համար սպառված է». ԿԳՄՍ նախարար (տեսանյութ)
169221.03.2024, 12:18