«Իմ տեսակետի հետ կապված ողջ պատմությունը խոսում է շատերի ոչ ադեկվատ հոգեկան վիճակի մասին». Լեոնտև
Ռուս լրագրող, հաղորդավար, «Ռոսնեֆտ» ռուսական նավթային ընկերության փոխնախագահ Միխայիլ Լեոնտևը մեկնաբանել է հայկական կողմի արձագանքն իր սկանդալային եթերին: «Ես իմ տեսակետն եմ հայտնել: Եթե ինչ-որ մեկը նեղանում է ճշմարտությունից, ես դիվանագետ չեմ և ոչ էլ պաշտոնական անձ: Ամեն դեպքում այդ ռադիոկայանի շրջանականերում ես ելույթ եմ ունենում որպես դիսքլեյմեր (հեղինակ, ով պատասխանատվություն չի կրում իր խոսքերի հետևանքների համար): Դա իմ տեսակետն է: Եթե այն քաղաքականապես ոչ կոռեկտ է համարվում, ապա ես չեմ էլ հավակնում քաղաքական կոռեկտությանը»,- ասել է Լեոնտևը Նորությունների ռուսական ազգային ծառայության հետ զրույցում: Լեոնտևը չի մեկնաբանել է ՀՀ վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի ընտրվելը, սակայն, միևնույն ժամանակ, նշել է, որ շարունակում է Հայաստանում ապակառուցողական գործընթացներ տեսնել, որոնք գտնվում են իրենց սկզբնական փուլում: «Հայկական հանրության զգալի մասը գտնվում են ոչ ադեկվատ վիճակում, և իմ տեսակետի հետ կապված ողջ պատմությունը խոսում է շատերի ոչ ադեկվատ հոգեկան վիճակի մասին: Ես խոսել եմ այդ մասին, քանի որ համակրում են հայ ժողովրդին և Հայաստանին՝ որպես Ռուսաստանի դաշնակից»,- հավելել է նա: |
«Ցանկացած երկիր, որը ցանկանում է ինքնիշխան դառնալ, պարտավոր է ընդունել այդ օրենքը»․ Վոլոդին
5019:00ԵԽԽՎ-ն ոչ լեգիտիմ է ճանաչել Պուտինի իշխանությունը
16018:00«Փաշինյանը Տավուշում մոտավորապես էս պատկերն է ներկայացրել»․ Դավիթ Գալստյան
8117:00«Հիմա ո՞ւր է տարածքներ տալը բացառած Հայկ Չոբանյանը»․ Ոսկան Սարգսյան
6916:48Վազգեն Մանուկյանը բաց նամակ է հղել Կոնստանտին Զատուլինին
8516:18Ադրբեջանի ՀԿ-ները բաց նամակ են հղել Նոբելյան կոմիտե՝ ընդդեմ Ռուբեն Վարդանյանի թեկնածության
8116:00