ԱՄՆ-ն դուրս է եկել միջուկային գործարքից և վերականգնել Իրանի դեմ պատժամիջոցները
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեկ հրամանագիր է ստորագրել Իրանի հետ միջուկային ծրագրի շուրջ համաձայնագրից դուրս գալու մասին և վերականգնել ավելի վաղ Իրանի նկատմամբ սառեցված պատժամիջոցները, հաղորդում է CNN-ը: Թրամփի խոսքով՝ Իրանը զբաղվում է ուրանի և միջուկային զենքի մշակմամբ և հարստացմամբ՝ չնայած միջազգային հանրության հետ միջուկային համաձայնագրին: «Իրականում այդ համաձայնագիրն Իրանին թույլ տվեց շարունակել ուրանի հարստացումն ու վերջին հաշվով հասնել միջուկային զենքի մշակմանը»,- ասել է Թրամփը՝ ելույթ ունենալով Սպիտակ տանը: «Այդուհանդերձ, Իրանի պնդումները, թե նա միջուկային զենք չի մշակում, սուտ էին»,- հավելել է նա: Հիշեցնենք, որ երկուշաբթի Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել էր, որ ԱՄՆ-ն կղզջա իր որոշման համար, եթե դուրս գա Իրանի միջուկային ծրագրի հարցով համատեղ համապարփակ գործողությունների ծրագրից, և որ Իրանը կատաղի դիմադրություն ցույց կտա ԱՄՆ-ի ճնշմանը: |
«Եթե քաղաքական լուծումներ չգտնվեն, կարող է ծայրահեղ վտանգավոր իրավիճակ ստեղծվել». քաղաքագետ
6517:24«Մենք երբեք չենք մոռացել 4 գյուղերի հարցը»․ Ալիև
12116:54«Վտանգավոր 2 թեզ, որ շրջանառության մեջ են դրել իշխանության դրածոները». Արմեն Հայրապետյան
7116:48«Ընդդիմությունը պարտավոր է բարձրացնել կապիտուլյանտին անվստահություն հայտնելու հարց». Տ. Աթանեսյան
7016:30«Արդեն վախենալու է, թե Հայաստանի ղեկավարը վաղն ինչ ուղերձով է հանդես գալու»․ Վ․ Գեղամյան
6516:24«Բաքուն, առավել քան երբևէ, մոտ է Երևանի հետ խաղաղությանը»․ Ալիև
12216:00