Երևան`   +21 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Արարատի մարզում ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են 31-ամյա կնոջ մահվան հանգամանքները

336
Երեքշաբթի, 08 մայիսի, 2018 թ., 23:30
Արարատի մարզում ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են 31-ամյա կնոջ մահվան հանգամանքները

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնի ավագ քննիչ Օսիպյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ մայիսի 7-ին, Արարատի մարզում տեղի ունեցած 31-ամյա կնոջ մահվան փաստով: Ինչպես հայտնում է աղբյուրը, ժամը 16:00-ի սահմաններում հիվանդանոցից ոստիկանության Մասիսի բաժին տեղեկացրել են, որ «կլինիկական մահ, կրծքավանդակի առաջային պատի սրտի պրոյեկցիայի կտրած ծակած, արյունահոսող վերք, կենսաբանական մահ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Արարատի մարզի բնակիչ Անուշ Թ-ն:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ Անուշ Թ.-ն հիվանդանոց է տեղափոխվել իրենց տան խոհանոցից, որտեղ դանակով հարված է ստացել կրծքավանդակին: Տեղի ունեցածն ինքնասպանություն է, թե սպանություն՝ պարզ կլինի մի շարք փորձաքննությունների արդյունքներ պարզ լինելուց հետո: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հիմնական վարկածն, այնուամենայնիվ, ինքնասպանությունն է:

Աղբյուրը`   shamshyan.com