Երևան`   +12 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Երևանում ավտոմեքենան բախվել է հաստաբուն ծառին. կա վիրավոր

503
Երեքշաբթի, 08 մայիսի, 2018 թ., 20:35
Երևանում ավտոմեքենան բախվել է հաստաբուն ծառին. կա վիրավոր

Այսօր՝ մայիսի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:30-ի սահմաններում Mercedes ML63 մակնիշի 01 ՕA 010 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Դավիթ Բեկի փողոցում՝ Վազգեն Սարգսյանի անվան ինստիտուտի հարևանութամբ, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ճանապարհի բաժանարար գոտում եղած հաստաբուն ծառին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանն, ըստ նախնական տեղեկությունների՝ մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց, իսկ հարվածի արդյունքում հաստաբուն ծառը կոտրվել է: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և սահմանազատել տարածքը: Ճանապարհային ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորի ինքնությունը: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վարորդին ու վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվ է գործել Երևանի 1-03 շտապօգնության հերթապահ խումբը: