Երևան`   +14 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Երևանում երեք ավտոմեքենա է բախվել. կա զոհ

585
Երեքշաբթի, 08 մայիսի, 2018 թ., 18:30
Երևանում երեք ավտոմեքենա է բախվել. կա զոհ

Այսօր՝ մայիսի 8-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։10–ի սահմաններում Էրեբունի փողոցում՝ թիվ 11 շենքի դիմաց, բախվել են Mercedes մակնիշի 07 NS 777 համարանիշի, BYD մակնիշի 34 DS 340 համարանիշի և Opel մակնիշի 35 ND 614 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մահացել է, իսկ դեպքի վայրում հավաքվածների ասելով՝ 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Փաստի առթիվ Մ. Մուրադյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, և օպերատիվ է գործել Երևանի 1-03 շտապօգնության հերթապահ խումբը։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի, վիրավորների ինքնությունը։ Դեպքի վայր է ժամանել նաև արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 2 հրշեջ-փրկարարական ջոկատը։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը։