Երևան`   +14 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Իմ ընտրվելուց հետո Հայաստանը կազատվի կոռուպցիայից ու ազատված միջոցները կդառնան ներդրումներ». Նիկոլ Փաշինյան

502
Երեքշաբթի, 08 մայիսի, 2018 թ., 12:30
«Իմ ընտրվելուց հետո Հայաստանը կազատվի կոռուպցիայից ու ազատված միջոցները կդառնան ներդրումներ». Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանն Աժ-ում ներկայացնում է ընտրվելուց հետո անելիքների ծրագիրը: Նա ևս մեկ անգամ հայտարարեց, որ չի պատրաստվում կադրային ջարդ իրականացնել. «Ցանկանում ենք համախմբված տեսնել կառավարման համակարգում առկա լավագույն ներուժը, մեկտեղել ջանքերը հայրենիքի հզորացման գործում: Հույս ենք դնելու բոլոր այն պրոֆեսիոնալների վրա, ովքեր այդ դիրքին հասել են տաղանդի ու աշխատասիրության շնորհիվ... Համոզված եմ՝ ՀՀ-ում կա նաև մեծ տնտեսական ներուժ, մինչև հիմա բիզնեսը կոռումպացված է եղել իշխանական համակարգով, իմ ընտրվելուց հետո կազատվի կոռուպցիայից ու ազատված միջոցները կդառնան ներդրումներ: Շատ է խոսվում, որ գործարար դաշտում վախեր կան, ընդգծում եմ՝ ազգային զարթոնքը հնից զատվելու շանս է տալիս յուրաքանչյուրին, ով պատրաստ է չարհամարհել պետական շահը»,- ասաց վարչապետի թեկնածուն:

«Իմ ընտրվելուց հետո Հայաստանը կազատվի կոռուպցիայից ու ազատված միջոցները կդառնան ներդրումներ». Նիկոլ Փաշինյան