«Նրանց հովանավորում է Կրեմլը, որն ինքն էլ հենց կերազեր այդպես վարվել». ռուս ընդդիմադիրը՝ հայ ցուցարարներին արյան ծովի մեջ խեղդելու կոչ անող ռուս քաղաքագետների մասին
Ռուս ընդդիմադիր գործիչ Վյաչեսլավ Օսետրովն անդրադարձել է ռուս քաղաքագետների՝ Միխայիլ Լեոնտևի և Միխայիլ Յուրևի վերջերս տարածած սկանդալային հայտարարություններին. «Ռուս գործարար և քաղաքական գործիչ Միխայիլ Յուրևն, ով նախկինում «Յաբլոկո»-ի անդամ էր, «Կոմսոմոլսկայա պրավդա»-ի եթերում կոչ է արել Հայաստանում 2 գունդ իջեցնել և արյան մեջ խեղդել ցուցարարներին: Առհասարակ, բռնության կոչերի համար Ռուսաստանում կարելի է իրական ազատազրկում ստանալ: Ռուսաստանի հայերը պետք է զբաղվեն այս քաղաքական գործչով և հասնեն նրան պատասխանատվության ենթարկելուն: Միայն թե պարզորոշ է, որ նրան հովանավորում է Կրեմլը, որն ինքն էլ հենց կերազեր այդպես վարվել: Ու այդ հաղորդման մեջ էլի լիքը սարսափելի բաներ են ասում, հատկապես՝ Լեոնտևը: Եվ ոչ միայն այս անգամ: Պարզապես նրանք բարձրաձայնում են Կրեմլի մի որոշակի հատվածի տեսակետը: Ուղղակի սարսափ է, սարսափ: Տեսեք, որ իմանաք, թե ինչ տեսք ունեն Հայաստանի թշնամիներն ու Ռուսաստանինը՝ նույնպես»: Աղբյուրը` Վյաչեսլավ Օսետրով («Ֆեյսբուք») |
ՔՊ-ն լուսանկարներ է տարածել (լուսանկար)
813:06Թույլ չեն տալիս նկարահանել հանդիպումը․ «Բացում» նախաձեռնություն (տեսանյութ)
2613:00Փաշինյանը Ոսկեպարում է․ հանդիպման մասնակիցների մուտքը դահլիճ սահմանափակված է (տեսանյութ)
4212:54«Սամվելին տեղափոխել են Շենգավիթի դատարան»․ փաստաբան
4912:48«Սամվել Վարդանյանի մեղադրանքը լրացվել է»․ Ռուբեն Մելիքյան (տեսանյութ)
6112:26Սամվել Վարդանյանի մայրը ՔԿ-ի դիմաց ուշաթափվեց (տեսանյութ)
7112:18