Նիկոլ Փաշինյանը՝ վաղվա անելիքների մասին
Հանրապետության հրապարակում ելույթի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ լրացել է վարչապետի ընտրությունների երկրորդ փուլի առաջադրման ժամկետը, և առաջադրված է մեկ թեկնածու՝ ժողովրդի առաջադրած թեկնածուն: «Վաղը 12:00-ին Աժ-ում սկվելու է վարչապետի ընտրությունը, և ինչպես պայմանավորվել էինք, կոչ եմ անում ժամը 11-ից հավաքվել Հանրապետության հրապարակում: Ես ուզում եմ ասել, որ արդեն իսկ պաշտոնական հավաստիացում եմ ստացել, որ ժողովրդի թեկնածուի օգտին քվեարկելու են ՀՅԴ, Ելք, Ծառուկյան Դաշինքն խմբակցությունները և ՀՀԿ խմբակցության մի շարք պատգամավորներ: Այսինքն, ունենք 95% հավանականություն, որ վաղը ձեր առաջադրած թեկնածուն կընտրվի ՀՀ վարչապետ: Վաղը գործադուլ, դասադուլ չենք անում, ես վաղը հայտարարում եմ ոչ աշխատանքային օր: Եվ ուրեմն, սա Հայաստանի քաղաքացու հաղթանակի ժամն է, սա հայ ժողովրդի ուրախության, ազգային միասնության ժամն է, սա Արցախի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության աստեղային ժամն է: Կեցցեʹ ազատությունը, կեցցեʹ Հայաստանի Հանրապետությունը, կեցցեʹնք մենք և մեր երեխաները, որ ապրում են ազատ և երջանիկ Հայաստանում»: |
ՔՊ-ն լուսանկարներ է տարածել (լուսանկար)
813:06Թույլ չեն տալիս նկարահանել հանդիպումը․ «Բացում» նախաձեռնություն (տեսանյութ)
2613:00Փաշինյանը Ոսկեպարում է․ հանդիպման մասնակիցների մուտքը դահլիճ սահմանափակված է (տեսանյութ)
4212:54«Սամվելին տեղափոխել են Շենգավիթի դատարան»․ փաստաբան
4912:48«Սամվել Վարդանյանի մեղադրանքը լրացվել է»․ Ռուբեն Մելիքյան (տեսանյութ)
6112:26Սամվել Վարդանյանի մայրը ՔԿ-ի դիմաց ուշաթափվեց (տեսանյութ)
7112:18