Երևան`   +16 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

Սևանի վարչական տարածքում ցեմենտով բարձված ЗИЛ-ը գլխիվայր շրջվել է. կան վիրավորներ

374
Երկուշաբթի, 07 մայիսի, 2018 թ., 21:00
Սևանի վարչական տարածքում ցեմենտով բարձված ЗИЛ-ը գլխիվայր շրջվել է. կան վիրավորներ

Այսօր՝ մայիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 17:40-ի սահմաններում ЗИЛ մակնիշի 06 ԼՕ 225 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 61-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ պայմաններում, ընթացքում գլխիվայր շրջվել է: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սևանի բժշկական կենտրոն: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, այնուհետև ճանապարհային ոստիկանների և քաղաքացիների օգնությամբ դարձի են բերել ավտոմեքենան, որից հետո կատարել են ճանապարհի լվացման աշխատանքներ, քանի որ գլխիվայր շրջվելու հետևանքով ավտոմեքենայի բարձված ցեմենտը թափվել էր:

Սևանի վարչական տարածքում ցեմենտով բարձված ЗИЛ-ը գլխիվայր շրջվել է. կան վիրավորներ
Սևանի վարչական տարածքում ցեմենտով բարձված ЗИЛ-ը գլխիվայր շրջվել է. կան վիրավորներ
Սևանի վարչական տարածքում ցեմենտով բարձված ЗИЛ-ը գլխիվայր շրջվել է. կան վիրավորներ
Սևանի վարչական տարածքում ցեմենտով բարձված ЗИЛ-ը գլխիվայր շրջվել է. կան վիրավորներ
Աղբյուրը`   shamshyan.com