Երևան`   +13 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Իրանը կատաղի դիմադրություն ցույց կտա ԱՄՆ-ի ճնշմանը». Ռոհանի

1236
Երկուշաբթի, 07 մայիսի, 2018 թ., 16:10
«Իրանը կատաղի դիմադրություն ցույց կտա ԱՄՆ-ի ճնշմանը». Ռոհանի

Իրանը կատաղի դիմադրություն ցույց կտա ԱՄՆ-ի ճնշմանը, եթե վերջինը սահմանափակի Իրանի ազդեցությունն ինչպես տարածաշրջանում, այնպես էլ ողջ աշխարհում: Այս մասին այսօր հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին, փոխանցում է ТАСС-ը:

«Եթե նրանք ցանկանում են հավաստիանալ, որ մենք չենք ձգտում միջուկային ռումբ ունենալ, մենք բազմից հայտարարել ենք, որ դա այդպես չէ, սակայն եթե նրանք ցանկանում են թուլացնել Իրանին և սահմանափակել նրա ազդեցությունը տարածաշրջանում և ողջ աշխարհում, ապա Իրանը կատաղի դիմադրություն ցույց կտա»,- ասել է Ռոհանին:

Իրանական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ Ռոհանին նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ն կղզջա իր որոշման համար, եթե դուրս գա Իրանի միջուկային ծրագրի հարցով համատեղ համապարփակ գործողությունների ծրագրից:

Ակնկալվում է, որ ԱՄՆ-ն միջուկային ծրագրի հարցով իր որոշումը կհայտարարի մայիսի 12-ին: