Երևան`   +24 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

«Սահակ Մինասյանն սկսել է տոտալ տեռորի ենթարկել բուհի աշխատակիցներին». Գագիկ Համբարյան

472
Երկուշաբթի, 07 մայիսի, 2018 թ., 15:25
«Սահակ Մինասյանն սկսել է տոտալ տեռորի ենթարկել բուհի աշխատակիցներին». Գագիկ Համբարյան

Հենց այս պահին Շիրակի պետական համալսարանում ՀՀԿ-ական ռեկտոր Սահակ Մինասյանը և մի քանի իր յուրայիններ՝ հիմանակնում մերձՀՀԿ-ական զանգած է, սկսել են տոտալ տեռորի ենթարկել բուհի աշխատակիցներին՝ ստիպելով վերջիններին ստորագրություն դնել Նիկոլ Փաշինյանին ուղղված բաց նակաի տակ, որի բովանդակության համաձայն ստորագրողները ցանկանում են աշխատել Սահակ Մինասյանի անմիջական ղեկավարության ներքո...
Սա ՀՀԿ-ական ահաբեկչություն է մարդկանց նկատմամբ... Չտորագրողներին բացահայտ սպառնում են գործից ազատելով և մեծ խնդիրներով...
Կոչ ենք անում ՀՀ Կրթության և գիտության նախարարությանն անմիջապես վերջ դնել Սահակ Մինասյանի այս անօրինականությանը և իր իշխանության չարաշահման փորձերին...
Հ.Գ. ՀՀԿ-ական տեռորը շարունակվում է ՇՊՀ-ում, որն ավելի նմանվում է ստալինյան բռնապետության ժամանակաշրջանի բարքերին...
Չեմ զարմանա, եթե Սահակ Մինասյանը բոլորին պարտադրի նաև տեսաուղերձով հանդես գալ...