«Փաշինյանին այլևս դիպլոմ պետք չէ». Կիսելյով
1374
Երկուշաբթի, 07 մայիսի, 2018 թ., 12:15
Հայաստանի իրավիճակը «Вести недели» տեղեկատվա-վերլուծական հաղորդման շրջանակներում մեկնաբանել է МИА «Россия сегодня»-ի գործադիր տնօրեն Դմիտրի Կիսելյովը: Մասնավորապես, Կիսելյովն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի՝ բարձրագույն կրթության դիպլոմ չունենալուն: Այդ կապակցությամբ Երևանի պետական համալսարանը, նրա խոսքով, «զղջման» փաստաթուղթ է հրապարակել: «Այսինքն, ԵՊՀ-ն մեղքի զգացում ունի ուսանողին հեռացնելու համար և սպասում է Նիկոլ Փաշինյանի համաձայնությանը, որպեսզի նրան բարձրագույն կրթությունն ավարտելու մասին դիպլոմ տա»,- ասում է Կիսելյովը: Նրա խոսքով՝ այդ դիպլոմն այլևս պետք չէ Փաշինյանին, և որ վարչապետ դառնալու նրա շանսերը մեծ են: Բացի այդ, Կիսելյովը նշում է, որ Փաշինյանի համար վարչապետությունը հեշտ մարտահրավեր չէ: |
«Ցանկացած երկիր, որը ցանկանում է ինքնիշխան դառնալ, պարտավոր է ընդունել այդ օրենքը»․ Վոլոդին
5019:00ԵԽԽՎ-ն ոչ լեգիտիմ է ճանաչել Պուտինի իշխանությունը
16018:00«Փաշինյանը Տավուշում մոտավորապես էս պատկերն է ներկայացրել»․ Դավիթ Գալստյան
8117:00«Հիմա ո՞ւր է տարածքներ տալը բացառած Հայկ Չոբանյանը»․ Ոսկան Սարգսյան
6916:48Վազգեն Մանուկյանը բաց նամակ է հղել Կոնստանտին Զատուլինին
8516:18Ադրբեջանի ՀԿ-ները բաց նամակ են հղել Նոբելյան կոմիտե՝ ընդդեմ Ռուբեն Վարդանյանի թեկնածության
8116:00