Երևան`   +10 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

Այսօր Կրեմլում կկայանա Պուտինի երդմնակալության արարողությունը

1220
Երկուշաբթի, 07 մայիսի, 2018 թ., 10:10
Այսօր Կրեմլում կկայանա Պուտինի երդմնակալության արարողությունը

Վլադիմիր Պուտինը, ով նոր ժամկետով վերընտրվել է Ռուսաստանի նախագահի պաշտոնում, այսօր՝ մայիսի 7-ին, պաշտոնապես կստանձնի երկրի ղեկավարի պաշտոնը, երդմնակալության արարողությունը կկայանա Կրեմլում:

Այն Պուտինի համար կդառնա 4-րդը, Ռուսաստանը նա կկառավարի հետագա 6 տարվա ընթացքում:

Միջոցառումը կսկսվի կեսօրին և կտևի մոտ 50 րոպե: Այն ուղիղ եթերով կհեռարձակեն «Первый канал», «Россия 1», «Россия 24», «НТВ», «ОТР», «МИР» հեռուստաալիքները:

Երդմնակալության արարողությունից հետո ՌԴ նախագահը Պետդումայի քննարկմանը կհանձնի երկրի վարչապետի թեկնածության հարցը:

Հիշեցնենք, որ մայիսի 5-ին Պուտինի պաշտոնավարման երկարաձգման դեմ զանգվածային բողոքի ակցիաներ էին սկսվել Ռուսաստանի մի շարք քաղաքներում: