Երևան`   +16 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

«Գրողի ծոցը գնացեʹք ու միʹ մթագնեք մեր հարաբերությունները եղբայրական Ադրբեջանի հետ». ռուս քաղաքագետը՝ հայերին

2022
Կիրակի, 06 մայիսի, 2018 թ., 21:00
«Գրողի ծոցը գնացեʹք ու միʹ մթագնեք մեր հարաբերությունները եղբայրական Ադրբեջանի հետ». ռուս քաղաքագետը՝ հայերին

Ռուս քաղաքագետների՝ ապրիլի 26-ին հնչեցրած խիստ հակահայ, ավելին, ազգամիջյան կոնֆլիկտ հրահրող եթերի մասին ձեզ արդեն հայտնել ենք: Այդ հաղորդումից մեկ շաբաթ անց, իրենց արտահայտությունների համար համարժեք պատասխան ու պատիժ չստանալով՝ նույն այդ մարդիկ՝ Միխայիլ Լեոնտևն ու Միխաjիյլ Յուրևն, իրենց այս վարքագիծը շարունակել են նաև «Գլխավոր թեմա» հաղորդաշարի հաջորդ՝ «Ինչու երկու Կորեաները կարողացան հաշտվել, իսկ Հայաստանի մարդիկ՝ ոչ» հաղորդման ժամանակ: Լեոնտևը մասնավորապես ասել է. «Եկեք բացեիբաց խոսենք, միանգամայն անեղծ: Հայաստանը պատմականորեն, քաղաքականորեն, ֆինանսապես և ֆիզիկապես Ռուսաստանի համար բեռ է»:

«Կոշտ է, բայց ճիշտ է»,- հաստատում է Յուրևը:

Լեոնտևը շարունակում է. «Մենք մեր արյամբ, կյանքով, փողերով, գազով, զորքով փրկել ենք այդ ազգը: Եթե նրանք ուզում են վեր-վեր թռչել՝ միտինգ անելով մի մարդու կողքին, ում քաղաքական կյանքը, բացառությամբ այս վերջին հայտարարությունների, կառուցվել է մեզնից երես թեքելու կոչերի վրա, ապա, խնդրեմ, գնացեʹք, գրողի ծոցը գնաք: Ու միʹ մթագնեք մեր հարաբերությունները եղբայրական ադրբեջանցիների հետ: Ուզո՞ւմ եք, խնդրեմ, մենք դա երբեք չենք անի, որովհետև մենք դավաճաններ չենք: Որովհետև մենք արյուն ենք տվել հայերի ու վրացիների համար, մենք դա անելու ենք մինչև այն պահը, քանի դեռ նրանք խնդրում են դա: Պետք չէ մեզ մատերի վրա պտտացնել ու պատմել, թե ինչպես եք մեզ դավաճանելու: Ո՞ւմ եք պետք, գրողը տանի, աշխարհում: Ոʹ չ մե կ իʹ դ ոʹւ ք պ եʹ տ ք չ եʹ ք ախարհում, բացի մեզնից: Եթե դուք ձեզ էլ պետք չեք, քանի որ հիմարի մեկն եք, խնդրեմ, գնացեʹք, խորտակվեʹք: Մի ժողովուրդ, որ գոյություն ունի բացառապես մեր աջակցության շնորհիվ, մեզ շանտաժի ենթարկելու և դավաճանելու իրավունք չունի: Եվ եթե ինչ-որ մեկն իր փոքրիկ երախը բացի ու նման մի բան ասի, ապա նախ պետք է մի փաստ ընդունի՝ բնության մեջ ֆիզիկապես ոչ մի հայ չէր լինի, եթե մենք չլինեինք. չէր լինի, չէր կարող լինել»:

Հավելենք, որ Միխայիլ Լեոնտևը նաև «Ռոսնեֆտ»-ի մամուլի քարտուղարն է:

«Գրողի ծոցը գնացեʹք ու միʹ մթագնեք մեր հարաբերությունները եղբայրական Ադրբեջանի հետ». ռուս քաղաքագետը՝ հայերին հատված «Ինչու երկու Կորեաները կարողացան հաշտվել, իսկ Հայաստանի մարդիկ՝ ոչ» հաղորդումից
«Ինչու երկու Կորեաները կարողացան հաշտվել, իսկ Հայաստանի մարդիկ՝ ոչ» հաղորդումն՝ ամբողջությամբ