Երևան`   +16 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

«Ինչպես է ՇՊՀ ռեկտորը 2017-ին թալանել բուհի բյուջեն». Գագիկ Համբարյան

495
Կիրակի, 06 մայիսի, 2018 թ., 16:05
«Ինչպես է ՇՊՀ ռեկտորը 2017-ին թալանել բուհի բյուջեն». Գագիկ Համբարյան

Շիրակի պետհամալսարանի վաստակաշատ կոռումպացված ռեկտոր, ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի ղեկավար Սահակ Մինասյանն ինչ-որ ստուգումների արդյունքների մասին է խոսում... Ստուգումների արդյունքներ, որոնք հավանական է ԳՆՎԱԾ և ՆՎԻՐՎԱԾ են ռեկտորին, քանի որ վերջինս միշտ հպարտանում էր իր կապերով Բաղրամյան 26-ում և իր հզոր հովանավորյալներով՝ ի դեմս Շիրակի մարզից ընտրված 2 ՀՀԿ-ական պատգամավորներով...
Հետաքրքիր է, այս ՀՀԿ-ականը չի կարդացել ՀՀ ԿԳՆ ստուգումների արդյունքում 2017 թ-ի նոյեմբերին հրապարակված հաշվետվությունը... Կարդացել է, քանի որ երկար ժամանակ թաքուն էր պահում և նույնիսկ չէր ցանկանում այն տրամադրել բուհի գիտխորհրդի անդամներին... Թաքուն էր պահում, քանի որ ԿԳՆ-ի եզրակացության մեջ ապացուցված են մեր բարձրաձայնած խնդիրների 99 տոկոսը... ԿԳՆ լռել էր գրադարանի պահով, որի աղմուկը Մինասյանը և իր հանցակիցները շուտով կիմանան...
Որպեսզի պատկերացնեք, թե 2017 թ-ին Մինասյան ռեկտորը ինչպես է թալանել բուհի բյուջեն՝ ընդամենը պետք է ընթերցել ռեկտորի 2017 թ-ի հաշվետվության ֆինանսական մասը և ամեն ինչ պարզ կդառնա...
Իմ վերջին մի քանի գրառումները նվիրված էին հենց այդ ֆինանսական չարաշահումներին...