Երևան`   +25 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Երևանում նախկին ամուսինը դանակահարել է կնոջը

447
Կիրակի, 06 մայիսի, 2018 թ., 12:00
Երևանում նախկին ամուսինը դանակահարել է կնոջը

Երեկ՝ մայիսի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:20-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության հերթապահ 05 խումբը Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն է տեղափոխել երիտասարդ աղջկա: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վերջինը հիվանդանոց է տեղափոխվել Մյասնիկյան պողոտայից «մեջքի, թիկունքի, բազկի շրջանում կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ: Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ, 26-ամյա Լիլիթ Է-ն է: Մինչ բժիշկները կպայքարեին Լիլիթ Է-ի կյանքի համար, ինչը նրանց հաջողվեց, ոստիկանները պարզել են, որ Լիլիթ Է-ին մարմնական վնասվածքներ պատճառել է Երևանի բնակիչ, 25-ամյա Արթուր Դ-ն, ով հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանության Մարաշի բաժանմունք, որտեղ էլ հետաքննիչի մոտ կատարվածի մասին բացատրություն է տվել և բաց է թողնվել: Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Արթուր Դ-ն ու Լիիթ Է-ն նախկին ամուսիններ են: