Երևան`   +26 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Այսօր քանդակագործ Լևոն Վարդանյանի ծննդյան օրն է

1046
Կիրակի, 06 մայիսի, 2018 թ., 17:05
Այսօր քանդակագործ Լևոն Վարդանյանի ծննդյան օրն է

1948թ, մայիսի 6 ծնվել է հայ քանդակագործ Լևոն Սուրենի Վարդանյանը:

1966 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստի ուսումնարանը, 1972 թվականին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։

1976 թվականից դասավանդել է Երևանի գեղարվեստի ակադեմիայում։

Ստեղծագործել է մոնումենտալ քանդակագործության բնագավառում։

Մասնակցել է համամիութենական միջազգային սիմպոզիումների և բիենալեների:

Լևոն Վարդանյանի ստեղծագործություններից են՝

«Երևան» (1981, հարթաքանդակ, փայտ, Երևանի քաղաքապետարան),
«Աշխատանքի երգ» (1985, տուֆ, Երևանի մետրոպոլիտենի «Գործարանային» կայարան),
«Մտածողներ» (1986, տուֆ, քաղաք Վոլգոդոնսկ, ՌԴ),
«Սպիտակաքար, ոսկեգմբեթ Մոսկվան» (1997, հարթաքանդակ, ՌԴ դեսպանատուն, Երևան),
«Աստծու աչք» (1998, բրոնզ, Ռավեննա, Իտալիա)
Փոքր ձևերի քանդակները գտնվում են Հայաստանի մշակույթի նախարարության ֆոնդում (Երևան), Տրետյակովյան պատկերասրահում (Մոսկվա), գեղարվեստի թանգարանում (Վանաձոր), փայտարվեստի թանգարանում (Երևան)։

Մահացել է 2013-ի փետրվարի 21-ին, Երևանում: