Երևան`   +21 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

Այսօր Վահրամ Ալազանի ծննդյան օրն է

444
Կիրակի, 06 մայիսի, 2018 թ., 21:05
Այսօր Վահրամ Ալազանի ծննդյան օրն է

ԽՍՀՄ հայ բանաստեղծ-արձակագիր, գրական-հասարակական գործիչ Վահրամ Ալազանը (Գաբուզյան) ծնվել է 1903 թվականին Վասպուրական աշխարհի Վան քաղաքում։ Սկզբնական կրթությունն ստացել է ծննդավայրի Արարք թաղամասի ծխական դպրոցում։

Ալազանն անձամբ է տեսել ու ապրել հայոց ցեղասպանության ողբերգությունը, և ընտանիքի հետ ապաստան գտել Երևանում, որտեղ ուսմանը զուգընթաց, մասնագիտացել է գրաշարության մեջ։

Ալազանը հետևելով Եղիշե Չարենցի հայտնի պատգամին՝ «թե ուզում ես երգըդ լսեն, ժամանակի շունչը դարձիր», արձագանքում է ժամանակի ոգուն, ժողովրդի կյանքին, օրվա հուզող ու հրատապ հարցերին։ Տարբեր տարիների իր բազմաժանր ստեղծագործություններում Ալազանն անդրադարձել է ժամանակի ամենահիմնական երևույթներին՝ սկսած ազատության համար պայքարի հերոսական դրվագներից, նոր մշակույթ ստեղծելու ծրագրային խնդիրներից մինչև Հայրենական մեծ պատերազմը և ետպատերազմյան խաղաղ շինարարությունը։

Ալազանի «Մաքառումներ» (1933), «Բանաստեղծի սիրտը» (1954), «Հորիզոններ» (1957) գրքերում ամփոփված ստեղծագործությունները լավագույն նմուշներ են հայ չափածոյի մեջ։

1934 թվականին հրատարակվում է Ալազանի «Վաթսուներորդ հորիզոնում» վեպը, որը հայ արձակի լավագույն նմուշներից է։

Վահրամ Ալազանը ԽՍՀՄ գրողների միության անդամ է,
պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով:

Վահրամ Ալազանը մահացել է 1966 թ.մայիսի 17-ին, թաղված է քաղաքային պանթեոնում։

Վահրամ Ալազանի հուշատախտակը Երևանում
Վահրամ Ալազանի հուշատախտակը Երևանում