Երևան`   +14 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Լոռու մարզում ՊՆ սպան Opel-ով գլխիվայր շրջվելով՝ հայտնվել է դաշտում. կան վիրավորներ

368
Շաբաթ, 05 մայիսի, 2018 թ., 18:10
Լոռու մարզում ՊՆ սպան Opel-ով գլխիվայր շրջվելով՝ հայտնվել է դաշտում. կան վիրավորներ

Այսօր՝ մայիսի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 15։00-ի սահմաններում Opel մակնիշի 35 MG 945 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 1.5 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառերին և գլխիվայր հայտնվել դաշտում։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդն ու նրա 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վանաձորի բժշկական կենտրոն։

Դեպքի վայրում է գտնվում նաև ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի հետաքննիչը, սակայն, քանի որ վարորդը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում, վթարի փաստով հետաքննությունը կատարում է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը, ովքեր պարզում են վարորդի և վիրավորների ինքնությունը։