Երևան`   +17 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Վստահ ենք, որ հայ ժողովուրդը կգտնի ճգնաժամից դուրս գալու ճիշտ ելքը». Նազարբաև

1262
Շաբաթ, 05 մայիսի, 2018 թ., 15:45
«Վստահ ենք, որ հայ ժողովուրդը կգտնի ճգնաժամից դուրս գալու ճիշտ ելքը». Նազարբաև

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ու Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հեռախոսազրույց են ունեցել: Այս մասին ասվում է Ղազախստանի նախագահի պաշտոնական կայքում:

Նազարբաևը վստահություն է հայտնել, որ բարեկամական հայ ժողովուրդը կգտնի ստեղծված ճգնաժամից դուրս գալու ելքը՝ կառուցողական երկխոսության միջոցով և իրավական դաշտի շրջանակներում:

Հիշեցնենք, որ երեկ Ռուսաստանի և Ղազախստանի նախագահները քննարկել էին Հայաստանի իրավիճակը: